Քարահունջ (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարահունջ (այլ կիրառումներ)
| գյուղ Հայաստանում | ||
|---|---|---|
| Քարահունջ | ||
| 39°28′45″N 46°21′32″E / 39.47917°N 46.35889°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Սյունիքի | |
| Համայնք | Գորիս (համայնք) | Գորիս համայնք[1] | |
| Մակերես | 19.16 կմ² | |
| ԲԾՄ | 1240 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 1365[2] մարդ (2011) | |
| Խտություն | 19.16 մարդ/կմ² | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Քարահունջ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գորիս քաղաքից հեռու է մոտ 1 կմ դեպի հարավ, Վարարակ գետի աջ ափին, ծովի մակարդակից 1200-1300 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 77 կմ։
Նույն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Քարահունջի մշտական բնակչությունը կազմել է 1365, առկա բնակչությունը՝ 1236 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4][5], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4][5].
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 81 | 750 | 985 | 1005 | 1074 | 1088 | 1175 | 1155 | 1119 | 1254[6] | 1252 | 1365[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և պտղաբուծությամբ (հայտնի է իր թթենիներով)։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարահունջում պահպանվել է 1675 թ.-ի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։ Գյուղի շրջակայքում կան ավերակ ամրոց, Լալքար գյուղատեղի և քարայր-բնակարաններ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Տեղեկություններ Գորիս համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․11․2023 թվական)։
- 1 2 3 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- 1 2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- 1 2 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 314
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Արխիվացված 2014-01-16 Wayback Machine
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Արխիվացված 2014-01-29 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարահունջ (գյուղ)» հոդվածին։ |
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 421)։ |
| ||||||||||||||
