Տոլորս
Գյուղ | ||
---|---|---|
Տոլորս | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Գյուղապետ | Մարատ Առաքելյան | |
Մակերես | 20,85 կմ² | |
ԲԾՄ | 1720 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 450 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | տոլորսեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Տոլորս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 450 մարդ, ինչն աճել է համեմատած 2001 թվականի մարդահամարից (406)։
Հիշատակվել է Ստեփանոս Օրբելյանի կողմից, որը գյուղն անվանել է Տոլորք։ Գյուղի մասին կան նաև վկայություններ՝ արված պատմաբան և աշխարհագրագետ Ղևոնդ Ալիշանի կողմից, որը նշում էր, որ մոտավորպաես 1890 թվականին Տոլորսն ուներ 140 տուն բնակիչ։
Հին Տոլորս գյուղը Որոտանի ՀԷԿ-երի կասկադի հիդրոհանգույցների շինարարության պատճառով մնացել է Տոլորսի ջրամբարի տակ, իսկ այժմյան Տոլորսը գտնվում է հենց ջրամբարի ափին։
Հին Տոլորս գյուղում հնագետների կողմից հայտնաբերվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ՝ լի ամեն տեսակ ոսկյա զարդերո և բրոնզե արձանիկներով։ Գյուղի մոտակա բլուրների է վրա գտնվում միջին դարերին վերագրվող գերեզմանատուն՝ երկթեք և օրորոցաձև տապանաքարերով։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)