Վաղատին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Վաղատին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետՇահեն Գրիգորյան
Առաջին հիշատակումXII դար
Այլ անվանումներՎաղադին
Մակերես40,82 կմ²
ԲԾՄ1580 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն593[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՎաղատինցի
Ժամային գոտիUTC+4
##Վաղատին (Հայաստան)
Red pog.png

Վաղատին (նախկին անվանումը՝ Վաղուդի), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում, Սիսիան քաղաքից մոտ 7 կմ արևելք, Որոտան գետի ձախ ափին, ծովի մակերևույթից 1540-1620 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 94 կմ։ Բնակչությունը` 593 մարդ (2011)[1], հայեր։

Նախկինում Վաղուդի անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Սիսիանի շրջանի։ Վաղատին է վերանվանվել 1991 թվականին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մասին առաջին հիշատակումները տրվում են XII-XIII դարերում՝ Ստեփանոս Օրբելյանի կողմից։ Հիշատակվել է նաև Ղևոնդ Ալիշանի կողմից, ով օգտագործել է Վաղադին տարբերակը։ Ինչևէ 1990 թվականին ՀԽՍԽ Գերագույն խորհուրդը հաստատում է Վաղատին տարբերակը։

Միջնադարում գյուղը եղել է գրչության կենտրոն, որտեղ ապրել և լայնամասշտաբ գործունեություն է ծավալել Հովհան Որոտնեցին։ Գրիգոր Տաթևացին գյուղի շրջակայքում գտնվող Որոտնավանքում լատիներենից թարգմանել է Պետրոս Արագոնացու «Գիրք առաքինությանց» աշխատությունը։

Պատմա-մշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից մի քանի հարյուր մետր հարավ գտնվում է միջնադարում հռչակավոր Որոտնավանքի վանական համալիրը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Վաղատինի մշտական բնակչությունը կազմել է 593, առկա բնակչությունը` 463 մարդ[1]։ Գյուղը նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[2][3], որոնք արտագաղթել են Ադրբեջան 1988-1989 թթ. ազգամիջյան բախումների ընթացքում։ Նրանց փոխարեն գյուղում բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթած 42 տւոն (150 անձ) հայեր[3]։ Վաղատինի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2][3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 44 209 1286 527 783 1132 1318 1111 537 631[4] 593[1]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. 3,0 3,1 3,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 741
  4. 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները