Ոչեթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Շամբ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
Այլ անվանումներՀաջաթին
ԲԾՄ1900 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն0[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունոչեթեցի
Ժամային գոտիUTC+4
##Ոչեթի (Հայաստան)
Red pog.png

Ոչեթի (նախկին անվանումը` Հաջաթին), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում, Ողջիի աջակողմյան վտակ Գեղի գետի աջ ափին, Նոր Աստղաբերդ գյուղից 6 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա։

Հաջաթին անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։ Ոչեթի է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ոչեթին բնակչություն չի ունեցել։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][4] Ոչեթիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2011
Բնակիչ 30 51 95 125 148 165 27[5] 0[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում պահպանվել են գերեզմանոց և եկեղեցու ավերակներ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 2,2 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 155»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հուլիսի 25 
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 353
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 753