Արևիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Արևիս
Tanahat church of Arevis 79.JPG
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետՍասուն Սահակյան
Առաջին հիշատակում1411
Այլ անվանումներԱրավիս, Արավսա, Արավուս, Արաեսա, Շահարջիկ, Շենիրճիկ, Սափար-Ալի
Մակերես18,30 կմ²
ԲԾՄ1950 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն140 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարևիսցի
Ժամային գոտիUTC+4
##Արևիս (Հայաստան)
Red pog.png

Արևիս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, Որոտան գետի աջակողմյան վտակ Սիսիան գետի ձախ օժանդակ Կամրջակ գետակի ձախ ափին, մարզկենտրոնից 120 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունեցել է բազմաթիվ անուններ, սակայն ՀԽՍՀ 1968 թվականի հուլիսի 7-ի հրամանագրով վերջնականապես ստացել է Արևիս անունը։ Նախկին անվանումներն են եղել՝ Արավիս, Արավսա, Արավուս, Արաեսա, Շահարջիկ, Շենիրճիկ, Սափար-Ալի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն հայտնի է եղել դեռևս միջնադարյան ժամանակաշրջանից և հայտնի է եղել որպես գրչական կենտրոն։ 1411 թվականին Գրիգոր Գրիչն այստեղ ավետարան է արտագրել։ Ըստ 1781 թվականի հարկացուցակի՝ Արևիս բնակիչները Տաթևի վանքին տարեկան վճարել են 1500 դահեկան պտղի հարկ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևիսի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1831 1873 1914 1922 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 19 168 300 151 478 551 476 102 111

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և հացահատիկի մշակությամբ։

Շրջակայքում կան մոլիբդենի և պղնձի հանքավայրեր։

Պատմամշակութային վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից 3-4 կմ հարավ գտնվում են Թանահատի վանքի ավերակները, իսկ 4-5 կմ հյուսիս-արևմուտք՝ ավերակ գյուղատեղի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]