Աճանան (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աճանան (այլ կիրառումներ)
Աճանան
Տեսակ լեռ
Երկիր Հայաստան
Տեղադրություն Սյունիքի մարզ
Հայաստան Հայաստան
Լեռնային համակարգ Բարգուշատի լեռնաշղթա
Բարձրություն (ԲԾՄ) 2393[1] մ

Աճանան կամ Տափասար, լեռ ՀՀ Սյունիքի մարզում, Բարգուշատի լեռնաշղթայի կենտրոնական մասում, Քաշունի գյուղից 2,5 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 2393 մետր բարձրության վրա[2]:

Հետաքրքիր տեսք ունի ՀՀ Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղից, այստեղից այն նմանվում է երկու հսկա մեծ աստիճանների կամ տապանի։ Լեռան բարձունքների վրա ՀՀ Սյունիքի մարզի Աղվանի գյուղի ամառային արոտավայրերն են, իսկ ստորոտներն օգտագործվում են Անտառաշատ գյուղի տնտեսությունների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 205 — 992 էջ։
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու բառարան // Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ // Երևան 2007 թ.