Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձորաշեն (նախկին անվանումը` Ղարաքիլիսա Երրորդ ),
գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 22 կմ հյուսիս-արևելք, Չիչկան գետի ձախափնյակում։ Վերանվանվել է Ձորաշեն 1935 թ. հունվարի 3 -ին[2] ։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ձորաշենի մշտական բնակչությունը կազմել է 187, առկա բնակչությունը` 179 մարդ[3] , բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4] .
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Ձորաշենում պահպանվել են 1863 թ.-ի վերակառուցված եկեղեցին, XII-XIII դարերի Սբ. Ստեփանոս վանքը և հին բերդի մնացորդները։
↑ ԱՎԾ տվյալներ
↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան , հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001 , էջ 486 — 992 էջ։
↑ 3,0 3,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 127» ։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 6
↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 761
Քաղաքներ Գյուղեր Ոչ համայնքային գյուղեր