Գեղանիստ (Շիրակի մարզ)
Արտաքին տեսք
Այս հոդվածը Շիրակի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գեղանիստ (այլ կիրառումներ)։
| գյուղ Հայաստանում | ||
|---|---|---|
| Գեղանիստ | ||
| 40°41′05″N 44°01′26″E / 40.68472°N 44.02389°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Շիրակի | |
| Համայնք | Արթիկ | |
| Մակերես | 12.9 կմ² | |
| ԲԾՄ | 1850 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 1339[1] մարդ (2012) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Հեռախոսային կոդ | +374 244[2] | |
| Փոստային ինդեքս | 3010 | |
|
| ||
Գեղանիստ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 19 կմ հարավ-արևելք։ Մինչ 1948 թվականը կոչվել է Ղոլղաթ։ Բնակչությունը՝ 1339 մարդ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնիները 1828-1829 թթ.-ին և 1918 թ.-ին գաղթել են Մուշից, Խնուսից, Ալաշկերտի գավառի Բադնոց ու Վերին Բասենի շրջանի գյուղերից։
Գեղանիստի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
| Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 117 | 825 | 1171 | 1213 | 771 | 944 | 964 | 1048[4] | 1150 | 1229[5] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղանիստն ունի 1711 թ. «Ժամ» և 1852 թ. մեկ այլ եկեղեցի, «Հմայիլ», «Իրիցտան Ավետարան», «Բավոյի սուրբ» և Գրիգոր Նարեկացի մատուռներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեղանիստի դպրոց
- Հայրենական մեծ պատերազմի հուշարձան
- Նոր եկեղեցի
- Եկեղեցի, 1852 թ
- Մատուռ Սուրբ Տիրամայր քար, 1860
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 54» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 28-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 623
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||
