Նորաբեր
Գյուղ | |
---|---|
Երկիր | ![]() |
Շրջան | Անի |
Այլ անվանումներ | Գալելի, Կալալի, Կյալալի, Քալալի, Քյալալե, Քյալալի |
Բնակչություն | 157 մարդ (1979) |
Ազգային կազմ | հայեր |
Ժամային գոտի | UTC+4 |
Նորաբեր, գյուղ Հայկական ԽՍՀի Անիի շրջանում, Մարալիկ քաղաքտիպ ավանից 14 կմ հյուսիս-արևմուտք, Երևան-Գյումրի երկաթուղու վրա, Ախուրյանի ձախ ափին, հարթավայրում, արգավանդ դաշտերով շրջապատված։
Քյալալի անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։ Նորաբեր է վերանվանվել 03.02.1947 թվականին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորաբերի ազգաբնակչության փոփոխությունը.
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 72 | 397 | 306 | 445 | 349 | 227 | 157 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը կարտոֆիլի ու կաղամբի մշակությունն էր։
Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի բազալտի, տուֆի պաշարներ, ծծմբային հանքային ջուր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տները տուֆակերտ էին։ Խմելու ջուրը ստանում էին ջրհորներից։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 15