Հայրենյաց
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Հայրենյաց | ||
Հայրենյաց գյուղը | ||
| 40°37′58″N 43°52′14″E / 40.63278°N 43.87056°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Շիրակի | |
| Համայնք | Շիրակի մարզ, Արթիկի շրջան և Ալեքսանդրապոլի գավառ | |
| Մակերես | 14.2 կմ² | |
| ԲԾՄ | 1590 մ | |
| Պաշտոնական լեզու | հայերեն | |
| Բնակչություն | 842[1] մարդ (2012) | |
| Ազգային կազմ | հայեր | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Հեռախոսային կոդ | +374 244[2] | |
| Փոստային ինդեքս | 3013 | |
|
| ||
Հայրենյաց (նախկին անվանումը՝ Սոնգյուռլի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 20 կմ հարավ։ Վերանվանվել է Հայրենյաց 1946 թ. մայիսի 31-ին[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հայրենյացի մշտական բնակչությունը կազմել է 856, առկա բնակչությունը՝ 824 մարդ[4]։ 1831 թվականից ի վեր բնակեցված է հայերով[5], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 88 | 521[5] | 772 | 745 | 772 | 539 | 582 | 534 | 950[7] | 729 | 856[4] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կան V-VI դարերի «Կարմիր» վանքը, Սուրբ Աստվածածին (1881 թ.) և Հովնան Օձնեցի (V-XX դարեր) եկեղեցիները, մատուռ։
Նշանավոր հայրենյացցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովհաննես Բաղդասարյան, պատմաբան, կուսակցական պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար (1961-1966), ՀԽՍՀ մշակույթի նախարար (1966-1967)[8]։
- Պերճ Սողոյան, Հայրենական մեծ պատերազմի վետերան, Ոստիկանության պաշտոնաթող գնդապետ, Հայրենական պատերազմի և Փառքի շքանշանակիր[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 345
- 1 2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- 1 2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 118» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 1-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 753
- ↑ «Բաղդասարյան Հովհաննես Մնացականի». Արխիվացված է օրիգինալից 2017-07-03-ին. Վերցված է 2019-02-22-ին.
- ↑ «ՊԵՐՃ ՍՈՂՈՅԱՆԻ «ԴԱՆԹԵԱԿԱՆԸ»».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||
