Հովհաննես Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Բաղդասարյան
Հովհաննես Բաղդասարյան.gif
Ծնվել էապրիլի 21 (մայիսի 4), 1914 կամ ապրիլի 21, 1914(1914-04-21)
ԾննդավայրՀայրենյաց, Շիրակի մարզ, Հայաստան
Մահացել է1997 կամ սեպտեմբերի 18, 1995(1995-09-18) (81 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Հայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՇիրակի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպետական ծառայող, քաղաքական գործիչ և պատմաբան
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Հովհաննես Մնացականի Բաղդասարյան (հայտնի էր որպես Հովհաննես Մինայիչ[1], ապրիլի 21 (մայիսի 4), 1914 կամ ապրիլի 21, 1914(1914-04-21), Հայրենյաց, Շիրակի մարզ, Հայաստան - 1997 կամ սեպտեմբերի 18, 1995(1995-09-18), Երևան, Հայաստան), հայ պատմաբան, լրագրող, կուսակցական և պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար (1961-1966), ՀԽՍՀ մշակույթի նախարար (1966-1967)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբան, լրագրող, կուսակցական պետական աշխատող Հովհաննես Մնացականի Բաղդասարյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 21-ին Սոնգյուռլու գյուղում (այժմ` Շիրակի մարզի Հայրենյաց գյուղ)։ Նախնական կրթությունը ստացել է հարազատ գյուղում և Լենինականում[2]։ 1939 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը[3]։ 1945-1947 թվականներին Մոսկվայում հաճախել է կուսակցության բարձրագույն դասընթացների[2]։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1933 թվականին՝ որպես «Ավանգարդ» թերթի սեփական թղթակիցը Լենինականում։ 1934-1943 թվականներին եղել է «Բանվոր» թերթի հրահանգիչ, պատասխանատու քարտուղար, խմբագրի տեղակալ և խմբագիր։ Այդ տարիներին նա դարձել է փորձառու լրագրող և ժուռնալիստական գործի հմուտ կազմակերպիչ[3]։

1943-1948 թվականներին Հովհաննես Բաղդասարյանը կուսակցական պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Լենինականի քաղկոմում և Ախուրյանի շրջկոմում[3]։

1949-1951 և 1953-1957 թվականներին Բաղդասարյանը եղել է «Սովետական Հայաստան» թերթի գլխավոր խմբագիրը։ 1951-1953 թվականներին զբաղեցրել է Նախարարների խորհրդին առընթեր կուլտուր-լուսավորական հիմնարկների վարչության ղեկավարի պաշտոնը[3]։ 1957-1961 թվականներին նա աշխատել է ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնում, 1961-1966 թվականներին` ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար։ 1966-1967 թվականներին զբաղեցրել է ՀԽՍՀ մշակույթի նախարարի պաշտոնը։ 1967-1985 թվականներին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալն էր։ 1985-1988 թվականներին Բաղդասարյանն աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի նախագահ։

1958-1966 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի, իսկ 1955-1959 և 1967 թվականից` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1961-1966 թվականներին` ԽՄԿԿ ԿՎՀ անդամ, 1957-1966 թվականներին` ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ։

Դասախոսել է Լենինականի մանկավարժական ինստիտուտում (1947-1949) և Երևանի պետական համալսարանում (1951-1959)[2][3]։

1972 թվականին ստացել է պատմական գիտությունների դոկտորի կոչում։

Բաղդասարյանի աշխատությունները վերաբերում են ԽՄԿԿ պատմության հարցերին։

Վախճանվել է Երևանում՝ 1995 թվականի սեպտեմբերի 18-ին։ Թաղված է Թոխմախի գերեզմանատանը[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրկովկասի կուսակցական կազմակերպությունների պայքարը ՍՄԿԿ միասնության համար, Ե., 1969։
  • Մեր հզոր միությունը, Ե., 1972։
  • Հռետորական խոսքի ուժը, Ե., 1987։
  • Կոմունիստական պարտիայի լենինյան միասնությունը, Երևան, Հայպետհրատ, 1962, 235 էջ։
  • Սովետական մարդը, Երևան, Հայաստան, 1975, 383 էջ։
  • Ժուռնալիստիկան, ժուռնալիստը և ժամանակը, Երևան, Հայաստան, 1981, 460 էջ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հովհաննես Բաղդասարյանի գերեզմանը Երևանի Թոխմախի գերեզմանատանը»։ Վերցված է 2019 Հունիս 7 
  2. 2,0 2,1 2,2 «Մեր խոսքը», Հայաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթ, թիվ 14(84), 1995 թվականի սեպտեմբերի 22։ Հովհաննես Բաղդասարյանի մահախոսական։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, թիվ 238(1358), 1995 թվականի սեպտեմբերի 20։ Հովհաննես Բաղդասարյանի մահախոսական։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան: Երկու հատորով), ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ, Երևան, Հայկական հանրագիտարան հրատ., հ. 1, Աբալյան-Ղուշչյան, 2005։
  • Հայկական համառոտ հանրագիտարան։ Չորս հատորով։ ՀԽՀ խմբ. կոլեգիա` Կ. Ս. Խուդավերդյան ((գլխ. խմբագիր) և ուրիշներ, Երևան, Հայկական խորհրդային հանրագիտարան հրատ., հ. 1, 1990, էջ 465։
  • Багдасарян Оганес Мнацаканович