Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի կոմունիստական կուսակցություն (այլ կիրառումներ)
Հայաստանի կոմունիստական կուսակցություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | կոմունիստական կուսակցություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1991 |
Գաղափարախոսություն | մարքսիզմ-լենինիցմ |
Քաղաքական հայացք | ձախ ուժեր և ծայրահեղ ձախ |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Միջազգային պատկանելություն | Union of Communist Parties – Communist Party of the Soviet Union? |
Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ)՝ Հայաստանի Հանրապետությունում գործող կուսակցություն։ Հիմնվել է 1991 թվականին։
Առաջին քարտուղարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991-1999 թվականներ - Սերգեյ Բադալյան
- 1999-2003 թվականներ - Վլադիմիր Դարբինյան
- 2003-2013 թվականներ - Ռուբեն Թովմասյան
- 2013 թվականից - Տաճատ Սարգսյան
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը համարվում է շարունակությունը պատմական ՀԽՍՀ-ի օրերի Հայ Կոմունիստական Կուսակցության, երբ այս վերջինը ինքզինք լուծարքի ենթարկեց նույն տարին հայտարարելով Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությունը։
«Հայաստանի Կոմունիստ» Հայաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթն է։ Լույս է տեսնում 1992 թվականի նոյեմբերից, Երևանում։ Լույս է տեսնում նաև կուսակցության ռուսերեն՝ «Правда Армении» («Պրավդա Արմէնիի»ն)[1]:
Հայաստանի մեջ կը գործեն նաև երկու այլ կոմունիստական կուսակցություններ (Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցություն (ՀՄԿԿ) և Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցություն (ՀԱՄԿ) )
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն (այլ կիրառումներ)
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն (1917)
- Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցություն