Մեծ Սեպասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մեծ Սեպասար
Կոորդինատներ: 41°02′57″ հս․ լ. 43°49′24″ ավ. ե. / 41.04917° հս․. լ. 43.82333° ավ. ե. / 41.04917; 43.82333
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Շիրակի
Մակերես 19.2 կմ²
ԲԾՄ 1990 մ
Պաշտոնական լեզու հայերեն
Բնակչություն 926 [1] մարդ (2012)
Ազգային կազմ հայեր
Կրոնական կազմ կաթոլիկ հայեր
Ժամային գոտի UTC+4
Փոստային ինդեքս 2807[2]
##Մեծ Սեպասար (Հայաստան)
Red pog.png

Մեծ Սեպասար, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 40 կմ հյուսիս, Կաթսայաջուր գետի ափին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիները գաղթել են Ալաշկերտի գավառակի գյուղերից։ Հիմնականում հայ-կաթոլիկներ են։

Մեծ Սեպասարի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1978 1989 2001 2004
Բնակիչ 64 620 893 1161 761 846 930 900 926

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Սեպասարում են գտնվում Սբ. Ամենափրկիչ եկեղեցին (XIX-XX դարեր) և հին եռակամար կամուրջը (1860 թ.), իսկ գյուղից հյուսիս՝ Դարի սուրբ գյուղատեղին համանուն մատուռով (XIX դար)։ «Դարի սրբի գլխին», այսինքն դարի գագաթին է գտնվում վաղ բրոնզեդարյան հուշարձան սրբարան-բնակատեղին։ 2004 թվականից սկսած այնտեղ պեղումներ է իրականացնում Շիրակի երկրագիտական թանգարանը. պեղող հնագետ՝ պ.գ.թ. Լարիսա Եգանյան։ Հուշարձանը սփռված է մոտ մեկ հա տարածքի վրա։ Հուշարձանը պատկանում է «Կուր-արաքսյան» կոչվող մշակույթին։ Հայտնաբերվել են տարածաշրջանում զուգահեռները չունեցող գայլի զոհաբերություններ և թաղումներ։

Հետաքրքիրև փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թթու ջուր աղբյուրը

Գյուղի տարածքում կան սառնորակ աղբյուրներ, որոնցից մեկը հայտնի որպես Թթու ջուր‌[փա՞ստ]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]