Ծաղկահովիտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկահովիտ (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Ծաղկահովիտ | ||
| Երկիր | ||
| Մարզ | Արագածոտն | |
| Համայնք | Ծաղկահովիտ | |
| Հիմնադրված է | 1850 թ. | |
| Այլ անվանումներ | Հաջի-Խալիլ | |
| ԲԾՄ | 2100 մետր | |
| Պաշտոնական լեզու | հայերեն | |
| Բնակչություն | 1611[1] մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Փոստային դասիչ | 0401 | |
|
| ||
Ծաղկահովիտ, գյուղական համայնք Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռնազանգվածի հյուսիսային ստորոտին, Ծաղկահովիտ գետի ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 51 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2100 մ։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ 1946 թվականը անվանվել է Հաջի-Խալիլ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1850-ական թվականներին գյուղը հիմնադրել են Անիի շրջակա գյուղերից եկածները։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղկահովիտի ազգաբնակչության փոփոխությունը[2].
| Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 298 | 535 | 1145 | 1241 | 1016 | 811 | 1279 | 2748[3] | 1706 | 1611[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (XIX դար) և «Թուխ Մանուկ» մատուռը (19-XX-րդ դդ.)։ Ծաղկահովիտի հարավարևելյան մասում պահպանվել է մ.թ.ա. 3-րդ-1-ին հազարամյակի «Ծաղկահովիտ» քաղաքատեղին[4]։ Գյուղի շրջակայքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ Ուրարտական դամբարաններ և բնակատեղիներ։
Հայտնի ծաղկահովիտցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արայիկ Խանդոյան, հայ ազատամարտիկ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 99» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Օգոստոսի 7-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 712
- ↑ «ՀՀ բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղկահովիտ» հոդվածին։ |
|
| ||||||||||||||
