Սորիկ
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Սորիկ | |||
| 40°24′0″N 43°43′0″E / 40.40000°N 43.71667°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արագածոտնի մարզ | ||
| Համայնք | Արագածոտնի մարզ, Թալինի շրջան և Երևանի գավառ | ||
| Գյուղապետ | Վազիր Բաքոյան | ||
| Մակերես | 15.36 կմ² | ||
| ԲԾՄ | 1500 մ | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | 182[1] մարդ (2001) | ||
| Ազգային կազմ | եզդիներ | ||
|
| |||
Սորիկ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 62 կմ հյուսիս-արևմուտք։
Գյուղը Սորիկ է անվանվել 1935 թվականին[2][3], եզդիաբնակ գյուղ է, գուղի անվանում քրդերեն է, նշանակում է կարմիր, կարմրավուն, կարմրագույն[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սորիկի ազգաբնակչության փոփոխությունը[5]
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ և անասնապահությամբ[3]։ Համայնքի տնտեսությունը մասնագիտացված է գյուղատնտեսության մեջ։ Գյուղատնտեսական հողերի հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր։ Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Համայնքի պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 72%, որոնց մեջ արոտավայրերի տեսակարար կշիռը 693 հա է, վարելահողերը կազմում են 112 հա, խոտհարքերը` 23 հա։ Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը։ Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արագածոտնի մարզի մարդահամար
- 1 2 «Արագածոտնի մարզպետարան». aragatsotn.mtad.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
- 1 2 «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Սորիկ». www.nayiri.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Encamên lêgerînê». www.turkcekurtcesozluk.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 84» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 25-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 182. — 184 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)

