Jump to content

Քուչակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քուչակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Քուչակ
Սուրբ Գևորգ եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱրագածոտնի մարզ, Էջմիածնի գավառ, Ապարանի շրջան, Հայկական մարզ և Երևանի գավառ
Հիմնադրված է1829-1830 թթ. թ.
ԲԾՄ1894 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2785[1] մարդ (2023)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (252)[2]
Քուչակ (Հայաստան)##
Քուչակ (Հայաստան)
Քուչակ (Արագածոտնի մարզ)##
Քուչակ (Արագածոտնի մարզ)

Քուչակ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան արևելյան փեշերին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 18 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850 մ։

Գյուղը նախկինում Ալի-Քուչակ անվան տակ մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմում[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուչակի բնակչության նախնիները գաղթել են Մուշից, Ալաշկերտից, Բայազետից, Կարինից և Մակուից։ Քուչակի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 531 1836 2371 2331 1417 1660 1585 1887 1993 2147

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին (1900 թ.), հյուսիսային մասում՝ «Լուսաղբյուր» (17-18-րդ դդ.) և Սուրբ Թադևոս Առաքյալ (12-13-րդ դդ.) մատուռները, մ.թ.ա. 3-րդ-1-ին հզմ. «Էլոյի բերդ» ամրոցը, 2 կմ հյուսիս-արևելք՝ 12-13-րդ դարերի «Թուխ Մանուկ» մատուռը, 3 կմ արևելք՝ մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. ամրոցը և Սուրբ Գևորգ եկեղեցին (1891 թ.)։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի մարզերի կոդերը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 85
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.