Ավան (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավան (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
ԲԾՄ | 1680 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼715 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Ավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Արագածի հարավային լանջերին[3]։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 24 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1680 մ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Ավան համայնքի մշտական բնակչությունը 915, իսկ առկա բնակչությունը 813 հոգի է[4]։
Բնակիչների նախնիները գաղթել են Մուշից, Բաղեշից, Վանից և Կարսից։
Ավանի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։
Պատմական կոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում է գտնվում V դարում կառուցված Սբ. Աստվածածին բազիլիկ եկեղեցին, «Թուխ Մանուկ» և X-XI դարերում կառուցված Սբ. Վարվառա մատուռները։ Ավանից 3 կմ արևելք գտնվում են մ.թ.ա. 3-րդ-1-ին հազարամյակում կառուցված «Ձյանբերդ», իսկ 500 մ հարավ՝ մ.թ.ա. 1-ին հազարամյակում կառուցված «Կզնուտ» ամրոցները։
Գյուղից հարավ են գտնվում երկաթե դարի կիկլոպյան ամրոցներ[8]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003)։ Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003)։ Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն։ ISBN 9994100009
- ↑ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն։ «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 6»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 Հուլիսի 28
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 561.
- ↑ Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005)։ Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.)։ Հայաստան: Մատիտ։ էջ 46։ ISBN 9994101218