Ոսկեհատ (Արագածոտնի մարզ)
Այս հոդվածը գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ոսկեհատ (այլ կիրառումներ)։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ոսկեհատ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Հիմնադրված է | 1829 թ. | ||
Այլ անվանումներ | Բադռինջ, Բաթռինճ, Բաթռինջ, Բաթրինջ, Պատռինջ, Պատրանջ, Պատրինյակ, Փաթրինյակ, Փաթրինյաք, Փաթրինջ, Փաթրինջակ | ||
ԲԾՄ | 1025 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1046[1] մարդ (2004) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 378429 | ||
Փոստային ինդեքսներ | 02086023 | ||
|
Ոսկեհատ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Ոսկեհատ համայնքում, Ամբերդ գետի ստորին հոսանքի շրջանում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 7 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1025 մ[2]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է 1829-1830 թվականներին։ Ըստ ավանդույթի՝ Ոսկեհատ գյուղի նախկին Փաթրինջ անվանումն առաջացել է գյուղի տարածքում հանդիպող Փաթրինջ ծաղկի անունից։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկեհատի ազգաբնակչության փոփոխությունը.[1]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 51 | 463 | 281 | 388 | 549 | 668 | 761 | 892 | 995 | 1046 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործությամբ և հացահատիկի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկեհատում են գտնվում երկաթե դարի ամրոց և 14-րդ դարի եկեղեցու մնացորդները[3]։ Գյուղի արևմտյան մասում է գտնվում սուրբ Սարգիս ամրոցը (17-19-րդ դարեր), որը կատարել է նաև եկեղեցու դեր, իսկ 1 կմ հյուսիս-արևելք՝ «Ճգնավորի այր» քարայր-կացարանը (12-13-րդ դարեր)։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան»
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003)։ Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը (01.01.2003)։ Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն։ ISBN 9994100009
- ↑ Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005)։ Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.)։ Հայաստան: Մատիտ։ էջ 43։ ISBN 9994101218