Լուսագյուղ (Արագածոտնի մարզ)
Արտաքին տեսք
Այս հոդվածը Արագածոտնի մարզի գյուղ մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Լուսագյուղ (այլ կիրառումներ)։
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Լուսագյուղ | |||
| 40°36′31″N 44°22′56″E / 40.60861°N 44.38222°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արագածոտնի մարզ | ||
| Համայնք | Ապարան | ||
| ԲԾՄ | 1950±1 մետր | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | 710[1] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Փոստային դասիչ | 0312 | ||
|
| |||
Լուսագյուղ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Ապարանի տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկը։ Գտնվում է Ապարան քաղաքից 2 կիլոմետր հյուսիս-արևելք, Ծաղկունյաց լեռնաբազուկի թեք փեշին և հարթության վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 2015 մետր։ Գյուղում կառուցված առանձնատները մեկ-երկու հարկանի են, քարաշեն, բարետես։ Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի նորակառույց դպրոց։
Գյուղի կենտրոնում գտնվող եռախորան, քարածածկ կտուրով եկեղեցին կառուցվել է XIX դարի վերջերին։ Կա նաև ավելի հին եկեղեցի ավերված վիճակում։
Ժողովրդագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1829 թվականին գյուղում հաստատվել է Դիադինից գաղթած 29 ընտանիք՝ 157 մարդ (81 տղամարդ, 76 կին)։
Լուսագյուղի բնակչության փոփոխությունը[2].
| Տարի | 1829 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1988 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 157 | 501 | 628 | 746 | 620 | 673 | 717 | 803[3] | 710[1] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ձմեռը Լուսագյուղում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 92» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 28-ին.
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսագյուղ (Արագածոտնի մարզ)» հոդվածին։ |
|

