Ձորագլուխ
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Ձորագլուխ | |||
Ամրոց «Բերդի գլուխ» | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արագածոտնի մարզ | ||
| Համայնք | Ապարան | ||
| Այլ անվանումներ | Ձորբերան | ||
| Մակերես | 13,25 կմ² | ||
| ԲԾՄ | 2025 մետր | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | ▼305 մարդ (2011)[1] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Փոստային դասիչ | 0304 | ||
|
| |||
Ձորագլուխ, պատմական Հայաստանի գյուղերից է, մշտապես բնակեցված է եղել հայերով, որի մասին վկայում են հայերի կողմից տարբեր ժամանակահատվածներում կառուցված պատմամշակութային կառույցները: Ներկայումս Հայաստանի Արագածոտնի մարզի գյուղերից է, գտնվում է Ծաղկունյաց լեռների արևմտյան լանջին, Քասաղ գետի ձախ կողմում։
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 39 կմ հյուսիս-արևելք, Թթուջուր գյուղից 4 կմ հյուսիս-արևելք[2], բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2025 մ։ Ձորագլուխ է վերանվանվել 1946 թվականի հուլիսի 15-ին[2][3]։ Նախկինում հայտնի է եղել Գյուլաբ, Գյուլաբլու, Գյուլաբլի, Գյուլապլի և այլն անվանումներով։ Շրջակայքը կանաչապատ է ու ծաղկավետ[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձորագլուխ գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում է կա XIX դարի Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Գյուղից 1,5 կմ հյուսիս-արևելք գտնվում է X-XII-րդ դարերի «Կարմիր վանք» եկեղեցին, 2 կմ հյուսիս-արևելք՝ մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. «Խազնաքար» ամրոցը, իսկ 0,7 կմ հյուսիս-արևելք՝ մ.թ.ա. X-VIII-րդ դարերի «Բերդի գլուխ» ամրոցը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 482 — 992 էջ։
- ↑ admina. «Ձորագլուխ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Ապարան համայնք | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 761. — 4696 p.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձորագլուխ» հոդվածին։ |
|

