Jump to content

Ծաղկալանջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ծաղկալանջ
40°12′0″N 44°13′39″E / 40.20000°N 44.22750°E / 40.20000; 44.22750
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարածաշրջան
ՀամայնքԱրմավիրի մարզ, Երևանի գավառ և Էջմիածնի շրջան
ԳյուղապետՄանվել Մկրտչյան
Այլ անվանումներԱղջաղալա (մինչև 1978թ.)
Մակերես7.9 կմ²
ԲԾՄ885 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1283 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունծաղկալանջցի
Հեռախոսային կոդ+374 (231)[2]
Փոստային ինդեքս1132[3]
Ծաղկալանջ (Հայաստան)##
Ծաղկալանջ (Հայաստան)
Error: Must specify an image in the first line.

Ծաղկալանջ (նախկին անվանումը՝ Աղջաղալա), գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 5 կմ հյուսիս-արևմուտք։ Վերանվանվել է Ծաղկալանջ 1978 թ. հունվարի 25-ին[4]։

Նախկինում Աղջաղալա անվան տակ մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմի մեջ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 940 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծաղկալանջի մշտական բնակչությունը կազմել է 957, առկա բնակչությունը՝ 929 մարդ[5]։ Մինչև 1918 թ. գյուղն ունեցել է խառը հայ-ադրբեջանական բնակչություն, այնուհետ եղել հայաբնակ[6]։ Ներկայիս բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը 1828-1829 գաղթել է Մակուից, մի մասը՝ 1915-1916 թվականներին Կարսից և Կաղզվանից[4]։ Ծաղկալանջի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Population sizeYear020040060080010001200140018301860189019201950198020102040ԾաղկալանջPopulation statistics
ՏարիԲնակչություն
1831 181 [7]
1873 285 [8]
1897 356 [9]
1926 423 [9]
1939 467 [9]
1959 518 [9]
1970 514 [9]
1979 1032 [9]
1989 1279 [10]
2001 1323 [9]
2011 1283 [1]

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1539 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 31%, աշխատունակներ՝ 53%, հետաշխատունակներ՝ 16%։ Գյուղն ունի 280 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (301 հա), կան պտղատու (1,3 հա) և խաղողի այգիներ (4,2 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ 67 հա։ Զբաղվում են պտղաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]