Արազափ (նախկին անվանումը՝ Էվջիլար), գյուղ ՀայաստանիԱրմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Արմավիրից 15 կմ հարավ-արևելք։ Տեղակայված է ծովի մակերևույթից 845 մ բարձրության վրա՝ Արաքս գետի ձախափնյակում։ Վերանվանվել է Արազափ1947 թ. ապրիլի 10-ին[4]
Համայնքի պատմական անվանումը եղել է Էվջիլար, որը նշանակել է որսատեղ։ Հիմնադրվել է 1820 թվականին։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արազափի մշտական բնակչությունը կազմել է 1362, առկա բնակչությունը՝ 1348 մարդ[2]։ Գյուղում բնակվում են՝ հայեր (75%) և եզդիներ (25%), որոնց մի մասը գաղթել են Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գյուղերից[4]։
Արազափի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 683)։