Եղեգնուտ (Արմավիրի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգնուտ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Եղեգնուտ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Արմավիրի տարածաշրջան | ||
Մակերես | 15 կմ² | ||
ԲԾՄ | 845 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1897 մարդ (2008) | ||
Խտություն | 126 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | եղեգնուտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 237[1] | ||
Փոստային ինդեքս | 0923[2] | ||
|
Եղեգնուտ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում՝ մարզկենտրոնից 11 կմ հարավ-արևելք: Եղեգնուտ համայնքի պատմական անվանումներն են` Բադալ, Ղամիշլու, Ղամշկուտ, Մոլլա Բադալ, Ռահիմաբադ, Սեֆիաբատ: Տեղակայված է ծովի մակերևույթից 845 մ բարձրության վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմավիրի մարզի Եղեգնուտ հանայնքը հիմնականում բնակեցված է՝ Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ,Վան և Մուշ գավառներից գաղթած մեր հայրենակիցներով: Ըստ ավանդության` հայ գաղթականները` 1897-ական թվականների վաղ գարնանն անցնում են` վարարած Արաքս գետը և հասնում են` մինչև Մոլա Բադալ գյուղը, որտեղ բնակվելիս են լինում թուրքերը. հայերը առաջարկում են նրանց համատեղ ապրել գյուղում, սակայն թուրքերը հրաժարվում են։ Հայ գաղթականները գտնվում էին հոգնած,հիվանդ վիճակում, նրանց ուղեկցող մի քանի տղամարդիկ՝ առավոտյան ստիպված են լինում մտնել գյուղ, սակայն գյուղը լինում է դատարկ. գիշերը թուրքերը լքել էին գյուղը [3]:
Համայնքի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը համարվում է 1897թվականը: Սահմանակից համայնքներն են` Արևիկ, Զարթոնք, Արտաշար, Երասխահուն, Վարդանաշեն, Արազափ, Արգավանդ, Տանձուտ: Համայնքի մակերեսը կազմում է`2160.2 հա : Հեռավորությունը մայրաքաղաքից 37 կմ է: Բնակչության թիվը 2053 է : Բնակչության մեծ մասը կազմում են հայերը, սակայն, հայերի հետ միասին` բարի-դրացիական հարաբերությունով ապրում են նաև`եզդիները: Համայնքի տնտեսությունը կազմում է մոտ 460: Համայնքի օգտակար հանածոներն են համարվում ավազակոպճային խառնուրդները: Համայնքը ունի միջնակարգ դպրոց և նախակրթական հաստատություն:
Համայնքում գործունեություն են ծավալում արտադրական ձեռնարկություններ, ինչպիսիք են` «ԳԱՎ-ԱՎԱԶ» ՍՊԸ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «ՍԵՆՏՈՒՐԻՈՆ» ՍՊԸ:
Բնակչությունը հիմնականում զբաղվում է բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ: Համայնքում կա 3 մատուռ, որոնք կառուցվել են համայնքի բնակիչների կողմից:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղեգնուտի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 360 | 375 | 364 | 497 | 636 | 670 | 1867 | 2031 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀՀ մարզերի կոդեր(չաշխատող հղում)
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ «Արմավիրի մարզպետարան»։ armavir.mtad.am։ Վերցված է 2020-10-08
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 72»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015 Մարտի 27
|