Բաղրամյան (Էջմիածնի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բաղրամյան (այլ կիրառումներ)
Գյուղ
Բաղրամյան
հայ․՝ Բաղրամյան
Կոորդինատներ: 40°11′36″ հս․ լ. 44°22′07″ ավ. ե. / 40.19333° հս․. լ. 44.36861° ավ. ե. / 40.19333; 44.36861
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետԲաբկեն Շահբազյան
Հիմնադրված է1947 թ.
Մակերես10.7 կմ²
ԲԾՄ950 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2548 մարդ (2008)
Խտություն238 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբաղրամյանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[1]
Փոստային ինդեքս1123[2]
##Բաղրամյան (Էջմիածնի շրջան) (Հայաստան)
Red pog.png
##Բաղրամյան (Էջմիածնի շրջան) (Արմավիրի մարզ)
Red pog.png

Բաղրամյան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավորությունը Վաղարշապատից՝ 5 կմ, մարզկենտրոնից 38 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 9 կմ։ Հիմնադրվել է 1947 թ-ին որպես ավան և իր անվանումը ստացել է ի պատիվ մարշալ Հովհաննես Բաղրամյանի, 1995 թ-ի վարչատարածքային ռեֆորմից հետո այն դասվում է գյուղական բնակավայրերի շարքը։

Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 945 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուստ է տուֆի պաշարներով, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակչությունը տեղափոխվել է նույն շրջանի հարակից գյուղերից և Հայաստանի այլ շրջաններից։ 1970 թ-ին գյուղն ունեցել է 1831, 1979 թ-ին՝ 2233 հայ բնակիչ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 3070 առկա բնակիչ։ Սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնությունը՝ 50-ական տոկոս։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 23%, աշխատունակներ՝ 67%, հետաշխատունակներ՝ 10%։

Բաղրամյանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 1831 2233 2629 2675 3007

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 668 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (340 հա), պտղատու (16 հա) և խաղողի այգիները (80 հա)։ Պետական հողերը օգտագործվում են որպես վարելահողեր, խաղողի այգիներ՝ կազմելով համապատասխանաբար 155 և 3 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, այգեգործությամբ, մշակում են նաև բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]