Նորակերտ (Արմավիրի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորակերտ (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Նորակերտ | |||
| 40°11′32″N 44°20′48″E / 40.19222°N 44.34667°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արմավիրի | ||
| Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
| Գյուղ | Փարաքար (համայնք) | Փարաքար համայնք[1] | ||
| Մակերես | 14.1 կմ² | ||
| ԲԾՄ | 940 մ | ||
| Կլիմայի տեսակ | չոր ցամաքային | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 2739[2] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | |||
| Տեղաբնականուն | Նորակերտցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Հեռախոսային կոդ | +374 (231)[3] | ||
| Փոստային ինդեքս | 1142[4] | ||
| |||
Նորակերտ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում[1]։
Հիմնադրվել է 1946 թվականին
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորակերտ գյուղը մարզկենտրոն Արմավիր քաղաքից հեռու է 38 կմ։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 940 մ բարձրություն։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նորակերտի մշտական բնակչությունը կազմել է 2739, առկա բնակչությունը՝ 2690 մարդ[2]։ Գյուղի բնակիչները Վաղարշապատի և ՀՀ այլ շրջաններից տեղափոխված հայեր են, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում[5].
| Տարի | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 563 | 1613 | 2030 | 2765 | 2645 | 2739[2] |
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թվականին համայնքն ունեցել է 3136 առկա բնակիչ։ Սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնությունը՝ 50-ական տոկոս։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 26%, աշխատունակներ՝ 61%, հետաշխատունակներ՝ 13%։ Գյուղն ունի 578 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (404 հա), կան պտղատու (40 հա) և խաղողի այգիները (62 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 145 և 306 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, հարավային բանջարաբոստանային կուլտուրաների (լոլիկ, սմբուկ, վարունգ) մշակությամբ, անասնապահությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Տեղեկություններ Փարաքար համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․11․2023 թվական)։
- 1 2 3 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 151» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
| |||||||||||||||||||||||||||||
