Ոսկեհատ (Արմավիրի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1rightarrow blue.svgԱյս հոդվածը գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ոսկեհատ (այլ կիրառումներ)։
Գյուղ
Ոսկեհատ
Կոորդինատներ: 40°08′29″ հս․ լ. 44°19′45″ ավ. ե. / 40.14139° հս․. լ. 44.32917° ավ. ե. / 40.14139; 44.32917
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարածաշրջան
ԳյուղապետԳևորգ Ներսիսյան
Մակերես9.3 կմ²
ԲԾՄ850 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2369 մարդ (2008)
Խտություն255 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՈսկեհատցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[1]
Փոստային ինդեքս1144[2]
##Ոսկեհատ (Արմավիրի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Ոսկեհատ (Արմավիրի մարզ) (Արմավիրի մարզ)
Red pog.png

Ոսկեհատ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։ Ոսկեհատ է վերանվանվել 1978 թ-ին։ Այստեղ է գտնվում գյուղատնտեսական ակադեմիայի ուսումնական տնտեսությունը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 28 կմ։ Նախկինում ունեցել է Սովխոզ N4, Ոսկեհատի ուսումնական տնտեսություն անվանումները։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 940 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակչության մեծ մասը հայրենադարձներ են, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից տեղափոխվածներ։

Տարի 1971 1989 2005
Բնակիչ 1800 2574 3635

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 3635 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 25%, աշխատունակներ՝ 64%, հետաշխատունակներ՝ 11%։ Գյուղն ունի 753 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (433 հա), կան պտղատու (3 հա) և խաղողի այգիներ (15 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, բազմամյա տնկարկներ՝ կազմելով համապատասխանաբար 111, 17.9, 18.1 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղատնտեսական մթերքների իրացումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]