Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մրգաշատ (նախկին անվանումը` Գեչրլու ),
գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում։ Բնակավայրը գտնվում է մարզկենտրոն Արմավիր քաղաքից մոտ 2 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 850 մետր բարձրության վրա։ Մրգաշատ է վերանվանվել 1946 թ. ապրիլի 4 -ին[4] ։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Մրգաշատի մշտական բնակչությունը կազմել է 4993, առկա բնակչությունը` 4873 մարդ[1] ։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[5] , որոնց մի մասի նախնիները 1828 -1829 թթ. և 1915 -1918 թթ. գաղթել են Սուրմալուի գավառից , Խնուսից , Ալաշկերտից , Խոյից և Սալմաստից ։ 1949 -1950 թթ. այստեղ հաստատվել են Լիբանանից եկած հայրենադարձները[4] ։
Մրգաշատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6] .
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ , խաղողագործությամբ , բանջարաբոստանային կուլտուրաների և խորդենու մշակությամբ։
Գյուղում է Սուրբ Աստվածածին եկեղեցին (1900 թ.)։ Գյուղի մոտ է գտնվում մ.թ.ա. III-II հազարամյակի «Սև բլուր» բնակատեղին։
↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
↑ ՀՀ մարզերի կոդեր (չաշխատող հղում)
↑ Code database of Armenia, Արմավիր
↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 876
↑ 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 141» ։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015 Մարտի 27
Քաղաքներ Արմավիրի շրջան Վաղարշապատի շրջան Բաղրամյանի շրջան Ավերակ և լքյալ գյուղեր