Բյուրակն (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բյուրակն (այլ կիրառումներ)
Գյուղ
Բյուրակն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներԳյուլլիբուլաղ
Մակերես24 կմ²
ԲԾՄ1730 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն921[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Բյուրակն (Շիրակի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Բյուրակն (նախկին անվանումը` Գյուլլիբուլաղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 8 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի աջ կողմում։

Գյուղը մոտ 200 տարի առաջ հիմնադրել են հայերն ու ազերիները։ 1988 թվականից հետո վերաբնակեցվել է Վրաստանի Հանրապետությանց և Ադրբեջանից գաղթած, ինչպես նաև Գյումրիից և մոտակա համայնքներից տեղափոխված հայերով։ Գյուղի նախկին անվանումը եղել է Գյուլլիբուլաղ, որը թարգմանաբար նշանակում է «Վարդաղբյուր»։ Բյուրակն է վերանվանվել 04.07.2006 թ.-ի հուլիսի 4-ին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին ՄԱԿ-ի գրասենյակի կողմից հաստատվել է ծրագիր, ըստ որի հիմնական վերակառուցման ենթարկվեցին գյուղի միջնակարգ դպրոցի շենքը և ամբուլատորիան։ 2002 թվականին IFAT և ՀՍՆՀ կազմակերպությունների հովանավորությամբ գյուղում շահագործման հանձնվեց մոտ 5,5 կմ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը, որը համայնքի բնակչության մոտ 40%-ը ապահովվեց շուրջօրյա խմելու ջրով, հետագայում 2006 թ.-ին OXFAM բրիտանական հասարակական կազմակերպության և ՇՀԿՄ այակցությամբ վերանորոգման ենթարկվեց ջրագծի 5,5 կմ հատվածը և կառուցվեց նոր 2,5 կմ երկարությամբ ջրագիծ։ Դրա շնորհիվ համայնքի բնակիչների 70% -ը ապահովվեց շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Համայնքի մշակութային, կրթական կյանքի աշխուժացման նպատակով համայնքում հիմնադրվեց և գործում է Քաղաքացիական կենտրոնը (հիմնադրվել է OXFAM ՀԿ-ի և ՇՀԿՄ աջակցությամբ)։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Բյուրակնի մշտական բնակչությունը կազմել է 739, առկա բնակչությունը` 559 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 673 958 1142 1388 1529 2459 2580 305 781 739[3]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուրակնի տարածքում կան եկեղեցու և հայկական հին բնակավայրի ավերակներ։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովետական տարիներին գյուղն ունեցել է կոլտնտեսություն, ակումբ, կարի արտադրամաս, կենցաղի տուն, գրադարան, միջնակարգ ու գիշերօթիկ դպրոցներ, ճաշարան, բաղնիք, հացի փուռ և բուժկետ։ 1989 թվականի օգոստոս ամսին բացվեց 1-ին միջնակարգ դպրոցը՝ 120 աշակերտներով։ Մինչև 1997 թվականը նկատվել է բնակչության աճ, դպրոցում աշակերտների թիվը հասել է 250-ի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]