Աղին (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Աղին
40°35′24″ հս. լ. 43°41′54″ ավ. ե. / 40.59° հս. լ. 43.698333° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Շիրակի
Գյուղապետ Մանուկ Թովմասյան
Բարձրություն ծովի մակարդակից 1470 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 605[1] մարդ (2012)
Ազգային կազմ Հայեր
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 242[2]
##Աղին (Շիրակի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Աղին, գյուղական համայնք Հայաստանի Շիրակի մարզում՝ մարզկենտրոնից 28 կմ հարավ-արևմուտք։ Այն իր մեջ ընդգրկում է Աղին և Աղին կայարան բնակավայրերը։

Անվան ծագումը[խմբագրել]

Ըստ գյուղի հնաբնակների պատմությունների՝ Աղին գյուղի անվանումը կապված է գյուղի թուրքական լծի ժամանակների հետ։ Երբ գյուղացիներին հարցրել են՝ ցորենը ուր եք տանում, նրանք պատասխանել են՝ աղին (այսինքն՝ աղային) ենք տանում, ու այդպես մնացել է Աղին անվանումը։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել]

2001 թվականի տվյալներով Աղինում 474 մշտական բնակիչ կար, իսկ Աղին կայարանում՝ 73 բնակիչ[3]։ 2012 թվականին 2 բնակավայրերում միասին 605 բնակիչ է ապրում։

Աղին գյուղը հիմնադրվել է 1872 թվականին։ Գյուղի բնակիչները գաղթել են Արևմտյան Հայաստանից, հիմնականում՝ Ղարսից և Մուշից։ Գյուղը հիմնադրվել է 1872 թվին, բայց քանի որ կառուցվեց Ախուրյանի ջրամբարը, 1990 թվականից մասամբ տեղափոխվել է նոր կառուցված ավան, որի հետևանքով գյուղը բաժանվեց 4 մասի։ Գյուղի հարևանությամբ է անցնում Գյումրի - Երևան երկաթգիծը, ունի երկաթուղային կայարան։ Կայարանը հիմնադրվել է 1926 թվականին և կոչվել է «Աղին» կայարան։ Գյուղում կա 1878 թվականին կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցին։ 1934 թվականից գյուղն ունի հիվանդանոց, 1998 թվականին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից կառուցվեց նոր առողջության կենտրոն՝ 15 մահճակալով և ծննդօգնության բաժանմունքով։ Գյուղի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1938 թվականին. այժմ ունի 78 աշակերտ։ Խորհրդային տարիներին գյուղն ունեցել է կոլտնտեսություն, որը միշտ եղել է առաջավորներից մեկը։ 1960-ականներից գյուղն անցել է Անիի շրջանի մեջ և դադարել է շրջկենտրոն լինելուց։


Բնակչություն[խմբագրել]

Բնակչության նախնիները 1829-1830 թվականներին գաղթել են Մուշից, Ալաշկերտից և Բասենից, 1877-1878 թվականների` Կարսից։ Աղինի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 1004 443 771 612 791 359 474 591

Կլիման[խմբագրել]

Ռելիեֆը խայտաբղետ է, տեղումներ՝ը շատ։ Գյուղի աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները՝ անբարենպաստ։

Տնտեսություն[խմբագրել]

Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել]

Աղինում են գտնվում Սուրբ Հակոբ (1878 թ.) և Սուրբ Գրիգոր եկեղեցիները և «Թուխ Մանուկ» մատուռը։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]