Անիպեմզա
Գյուղ | ||
---|---|---|
Անիպեմզա | ||
![]() Անիպեմզա գյուղում.jpg | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Գյուղապետ | Հարութ Թառլանյան[փա՞ստ] | |
Մակերես | 6.7 կմ² | |
ԲԾՄ | 1425 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 505[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Անիպեմզա, գյուղ Անիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 49 կմ հեռավորության վրա։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ, 1938 թվականին դարձել է քաղաքատիպ ավան, 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո դասվում է Հայաստանի գյուղական բնակավայրերի շարքը։ Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին, հարթավայրում՝ ծովի մակարդակից 1430 մ բարձրության վրա։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի բնակչության նախնիների մի մասը տարբեր ժամանակներում այստեղ են տեղափոխվել Հայաստանի Թալինի, Անիի, Արթիկի Ախուրյանի շրջաններից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 392 մարդ։
Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49 %, կանայք՝ 51 %։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 32%, աշխատունակներ՝ 53 %, հետաշխատունակներ՝ 15 %։ Ունի 38 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Անիպեմզայի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1831 | 1873 | 1931 | 1959 | 1972 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 647 | 2359 | 529 | 1119 | 710 | 558 | 545[3] | 349 | 260[4] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսության մասնագիտացման ուղղությունը արդյունաբերությունն է։ Զարգացած է շինանյութերի արտադրությունը։ Արդյունահանվում է պեմզա, կարմիր տուֆ։ Ունի պեմզա ջարդող-տեսակավորող, անդեզիտի փոշի արտադրող գործարան։
Հողային ֆոնդի մոտ 10% հանդիսանում են բնակավայրի հողերը, իսկ արդյունաբերական հողերը՝ 12%։ Պետական նշանակության գյուղատնտեսական հողահանդակներում մեծ տեսակարար կշիռ ունեն արոտավայրեր՝ կազմելով համայնքի հողային ֆոնդի 72% (477հա)։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ[5]։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անիպեմզայի մոտ է գտնվում Երերույքի տաճարը, որը կառուցվել է 5-րդ դարում կարմիր տուֆով, ներկայումս կիսավեր է[6]։ Անիպեմզային ափամերձ Ախուրյան գետի մյուս ափին գտնվում է Անիի ավերակները։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 21»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 22
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 555
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ http://shirak.mtad.am/about-communities/588/
- ↑ http://www.virtualarmenia.am/shirak/bn/p6b28.htm
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 417)։ ![]() |