Լանջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լանջիկ (այլ կիրառումներ)
Գյուղ
Լանջիկ
Հիշատակի խաչքար Լանջիկում, 2015 (1).jpg
Հիշատակի խաչքար
Կոորդինատներ: 40°30′34″ հս․ լ. 43°51′23″ ավ. ե. / 40.50944° հս․. լ. 43.85639° ավ. ե. / 40.50944; 43.85639
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես15 կմ²
ԲԾՄ1960 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1062[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 242[2]
##Լանջիկ (Հայաստան)
Red pog.png

Լանջիկ, գյուղ Մարալիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Մուսլուխլի, Մուսլուղլու, Մուսուխլը, Մուսուղլի անվանումները։ Լանջիկ է վերանվանվել 1947 թվականին։ Տեղադրված է Գյումրի-Թալին ավտոմայրուղուաջ կողմում։ Գյուղը տեղադրված է բլրապատ հարթավայրում՝ ծովի մակարդակից 1960 մ բարձրության վրա։ Մթնոլորտային տեղումները սակավ են։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության նախնիների մի մասը 1828-1830 թվականներին տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բասենի, Մուշի շրջաններից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 936 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 43%, կանայք՝ 57%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 35%, աշխատունակներ՝ 51%, հետաշխատունակներ՝ 14%։

Լանջիկի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 411 664 663 719 699 837 777 924 1012

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի 102 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 575 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 92 և 660 հեկտար։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ[4]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքն ունի մեկ դպրոցն, որտեղ դպրոցական դասերից հետո առաջարկվում են արտադասարանային խմբակներ, բանավեճի ակումբ, «Աֆլաթուն» սոցիալ-ֆինանսական կրթության ծրագիր, Առողջ ապրելակերպի սեմինարներ ամբողջ դպրոցի համար։ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ջանքերով դպորցում նորոգվել և վերազինվել են ճաշարանն ու ատամնակայանը։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանջիկում կա Սբ. Աստվածածին եկեղեցի և Սբ. Խաչ մատուռ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]