Անիավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Անիավան
Արբանյակային պատկեր
Կոորդինատներ: 40°28′00″ հս․ լ. 43°38′30″ ավ. ե. / 40.46667° հս․. լ. 43.64167° ավ. ե. / 40.46667; 43.64167
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Շիրակի
Գյուղապետ Մարտիրոս Միրոյան‌[փա՞ստ]
Այլ անվանումներ Անի կայարանին կից
Մակերես 87 կմ²
ԲԾՄ 1420 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 512[1] մարդ (2012)
Ազգային կազմ Հայեր
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 242[2]
##Անիավան (Հայաստան)
Red pog.png

Անիավան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Երևան-Գյումրի երկաթուղու վրա, մարզկենտրոնից 43 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1420 մ բարձրության վրա։

Անիավան է վերանվանվել 2006 թ.-ի հուլիսի 7-ին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչների զգալի մասը եկել են Անիի, Ախուրյանի, Արթիկի և Թալինի գյուղերից։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 397 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք՝ 54%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 32%, աշխատունակներ՝ 48%, հետաշխատունակներ՝ 20%։ Ունի 44 տնտեսություն։

Անիավանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1926 1939 1959 1966 1970 2001 2004
Բնակիչ 66 249 386 560 460 393 432

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մի մասը աշխատում է տեղի քարհանքում և երկաթուղային կայարանում։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջակայքում կան սև և կարմիր տուֆի, որձաքարի հարուստ հանքավայրեր։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտացված ուղղությունը երկրագործությունն է։ Պետական հողերը օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրերը կազմում են 7հա և 22հա։ Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

Հիմնախնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի հիմնախնդիրներն են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը։[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]