Վարելահող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարելահող Արարատյան դաշտում

Վարելահող, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքի համար կանոնավոր (սիստեմատիկ) մշակվող հողահանդակ։ Վարելահողեր են նաև ցանքաշրջանառությունների դաշտերը, ցելերը, ինչպես նաև բանջարանոցները, ցանքի համար նոր իրացվող հողերը։

Ըստ Համաշխարհային բանկի տվյալների, 2010 թվականի դրությամբ երկրագնդի ընդհանուր հողային մակերեսի 37,7 %-ը կազմում են վարելահողերը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։