Բագրավան (Շիրակի մարզ)
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Բագրավան | ||
| 40°28′49″N 43°40′15″E / 40.48028°N 43.67083°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Շիրակի | |
| Համայնք | Անի | |
| Հիմնադրված է | 1873 թ. | |
| Այլ անվանումներ | Բուղդաշեն,Դարաքենդ | |
| ԲԾՄ | 1460 մ | |
| Կլիմայի տեսակ | բարեխառն | |
| Պաշտոնական լեզու | հայերեն | |
| Բնակչություն | 959[1] մարդ (2012) | |
| Ազգային կազմ | հայեր | |
| Կրոնական կազմ | քրիստոնյաներ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Բագրավան, գյուղական համայնք Հայաստանի Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, շրջկենտրոնից 40 կմ հարավ-արևմուտք։ Այն իր մեջ ընդգրկում է Նորշեն և Բագրավան բնակավայրերը։ Հնում կոչվել է Բուղդաշեն (բուղդա՝ հաց և շեն արմատներից)։ 1980 թ․ դրությամբ զբաղվել է հացահատիկի մշակությամբ, մեղվաբուծությամբ։ (1980 թվականի դրությամբ)։ Բագրավանը հիմնել են նույն շրջանի Շիրակավան գյուղից եկած բնակիչները, 1894 թվականին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնիները 1828-1829 թթ.-ին գաղթել են Ալաշկերտի, Բասենի և Մուշի գյուղերից։
Բագրավանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
| Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 185 | 439 | 598 | 948 | 856 | 779 | 816 | 999 | 818 | 802 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բագրավանում կան եկեղեցի և խաչքարեր,նաև մատուռ ՝Սուրբ Համբարձման(Ավետիս) անունով։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկայան, հյուրատուն-իջևանատուն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 40» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 24-ին.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
