Շիրակ (գյուղ, Շիրակի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Շիրակ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Մակերես | 16.7 կմ² | |
ԲԾՄ | 1650 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1103[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Շիրակ (նախկինում՝ Ղոնախղռան), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 5 կմ հյուսիս-արևելք։
Գյուղը հիմնադրվել է XVIII դարի վերջերին՝ Կարսի Ենիքեյ, Ջային Մազրա և Ղարախան գյուղերից եկածների կողմից։ Վերանվանվել է Շիրակ 1940 թ. մարտի 2-ին[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Շիրակի մշտական բնակչությունը կազմել է 1153, առկա բնակչությունը` 1147 մարդ[3]։ Շիրակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 192 | 775[5] | 1125 | 1158 | 1132 | 847 | 859 | 839 | 548 | 1081 | 1153[3] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ, ճակնդեղագործությամբ և բանջարաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիրակում են 19-րդ դարի Սբ. Հակոբ եկեղեցին և 19-րդ դարի Սբ. Մինաս մատուռը, ինչպես նաև Սբ. Նշան մատուռը։
Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարսիկ բռնավորները այս գյուղից առևանգում են մի գեղեցիկ հայ աղջկա։ Ժամանակ անց լքված աղջիկը վերադառնում է տուն։ Աղբյուրի մոտ նա մի անգամ լսում է պարսիկ զինվորների խոսակցությունը, այն մասին, որ մեծավորի հրամանով իրենցից ամեն մեկը գիշերը պետք է մորթի այն հայ տղամարդուն, ում տանը որ ինքը գիշերելու է։
Պարսկերեն սովորած հայ աղջիկը լսելով այդ, անմիջապես լուր է տալիս գյուղի քյոխվային։ Հավաքվում են գյուղի մեծերը և որոշում պարսիկ զինվորներին տեղավորել այն տներում, ուր մի քանի տղամարդ կա և գիշերով սպանել նրանց։ Այդպես էլ անում են։ Եվ այդ օրվանից գյուղը սկսում է կոչվել Ղոնախռան՝ հյուրասպան[6][7][8][9]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 130 — 804 էջ։
- ↑ 3,0 3,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 159»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 7
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
- ↑ Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի
- ↑ Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ
- ↑ Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва
|