Վահրամաբերդ
Գյուղ | |||
---|---|---|---|
Վահրամաբերդ | |||
Մարմաշենի վանական համալիրը | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Շիրակի մարզ | ||
Մակերես | 8.2 կմ² | ||
ԲԾՄ | 1650 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1683[1] մարդ (2012) | ||
Ազգային կազմ | հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 312[2] | ||
| |||
Վահրամաբերդ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 10 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Նախկինում այն կոչվել է Ներքին Ղանլիջա, Գանլըճա, Խանլըճա Ներքին, Ղալանջա Փոքր։ Վահրամաբերդ է վերանվանվել 1946 թվականին ի պատիվ միջնադարի հայ զորավար Վահրամ Պահլավունու, որի տապանաքարը պահպանվում է Մարմաշենի վանքի գավթում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնիները գաղթել են Կարսի Ինջալար գյուղից։
Բնական պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը գտնվում է Ախուրյանի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1650 մետր բացարձակ բարձրության վրա։ Կլիման ցուրտ է, քիչ տեղումներով։ Հաճախ են ուժեղ քամիները, մառախուղները և ձնաբքերը։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է շուրջ 450-500 միլիմետր։ Բնական լանդշաֆտներն են սևահողային լեռնատափաստանները, որոնք հիմնականում ոռոգվում են Շիրակի ջրանցքի ջրերով։ Ունի պեմզայի և տուֆի պաշարներ։
Վահրամաբերդի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 247 | 466 | 272 | 538 | 602 | 747 | 752 | 919 | 1155 | 1154 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է հիմնականում աշնանացան ցորենի, բանջարաբոստանային մշակաբույսերի, կերային մշակաբույսերի մշակությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահրամաբերդից հարավ-արևմուտք, ձորամիջում, գտնվում են Մարմաշենի վանքը (IX-XIII դարեր) և XIII դար կամուրջը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 185»։ Վերցված է 2014 Մայիսի 9