Մեծ Մանթաշ
Jump to navigation
Jump to search
Գյուղ | ||
---|---|---|
Մեծ Մանթաշ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Մակերես | 27.6 կմ² | |
ԲԾՄ | 1960 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 2598[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 244[2] | |
Փոստային ինդեքս | 3016 | |
| ||
Մեծ Մանթաշ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզ-կենտրոնից 29 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի հովտում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները գաղթել են հիմնականում Խնուսի Չավուրմա և Բասենի Խորասան գյուղերից։
Մեծ Մանթաշի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 208 | 1278 | 1882 | 1754 | 165 | 1834 | 1759 | 2253 | 2153 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի 1884 թ.-ին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցի, «Սրբատեղ» և Սուրբ Սարգիս մատուռներ։
Մեծ Մանթաշի բնակիչների մասնակցությունը Քառօրյա պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղն 2016թ. ապրիլյան Քառօրյա պատերազմին երեք հերոս է տվել՝ Արգիշտի Գաբոյան, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյան՝ Մոնթե, սերժանտ Արման Անդրեասյան[4]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 136»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 6
- ↑ Արգիշտի Գաբոյան. ապրիլյան պատերազմում հերոսացած ավագ լեյտենանտն այսօր կդառնար 26 տարեկան։ panorama.am․ 11:30 13/05/2017․ [1]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեծ Մանթաշ գյուղի էջը CAA կայքում Archived 2011-08-20 at the Wayback Machine.