Jump to content

Մանթաշ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանթաշ (այլ կիրառումներ)
Մանթաշ
Տեսակգետ
Երկիր Հայաստան
ՎարչատարածքՇիրակի մարզ
Երկարություն36 կմ
ԳետաբերանԿարկաչան
ԱկունքԱրագած
Հոսող հոսքերԱրթիկջուր
Ավազանի տարածք38,5 կմ²
Ավազանի երկիր Հայաստան
Ջրի ծախս0,42 մ³/վ
Քարտեզ
Քարտեզ
Մանթաշ գետը Սպանդարյանի տարածքում

Մանթաշ (ստորին հոսանքում՝ Կարկաչուն), գետ Հայաստանի Շիրակի մարզում, Կարկաչանի վերին հոսանքը։ Սկիզբ է առնում Արագած լեռնազանգվածի հյուսիսարևմտյան լանջից՝ 3480 մ բարձրությունից։ Երկարությունը 36 կմ է, ջրհավաք ավազանը՝ 38, 5 կմ2[1]։ Հոսում է տաշտակաձև, ապա՝ V-աձև հովտով։ Սնումը խառն է, վարարումը՝ մայիս-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 0,42 մ3/վ (Մեծ Մանթաշ գյուղ) է։ Գետահովտում շատ են քաղցրահամ և հանք, աղբյուրները, գեղատեսիլ ջրվեժներն ու սահանքները։ Մանթաշի վերին հոսանքում է Մանթաշի ջրամբարը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 48 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 687 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։