Կարկաչան (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարկաչան
Բնութագիր
Երկարություն55 կիլոմետր
 · Գետաբերանի տեղակայումԱխուրյան
Տեղակայում
Հոսող հոսքերԳառնհովիտ, Գեղաձոր, Արթիկիջուր, Ջաջուռ և Մանթաշ
ԵրկիրՀայաստան
ԵրկրամասՇիրակի մարզ

Կարկաչան, Գարանկա, Կարանգա, Կարանգու գետ, Կարկաչ, Կարկաչուն, Կարկաջ, Կարկաջան, Ղարանլըղ, Ղարանղու, Ղարանղուխ, Ղարանղուն, Քարանգու, Քարանկու, գետ Հայաստանի Շիրակի մարզում։ Գոյանում է Մանթաշ և Արթիկիջուր գետերի միախառնումից և Գետք գյուղից 0,5 կմ հյուսիս-արևմուտքում ձախից խառնվում Ախուրյան գետին։ Երկարությունը՝ 55 կմ։ Երբեմն վերին հոսանքի անունով կոչվում է Մանթաշ[1][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 66 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 47 — 992 էջ։