Գեղաձոր, գետ ՀայաստանիԱրագածոտնի մարզում, Կարկաչան գետի ձախ վտակը (Ախուրյանի ավազան)։ Միախառնվելով Մանթաշին՝ կազմավորում է Կարկաչանը։ Սկիզբ է առնում Արագածի հյուսիսային լանջից՝ 3300 մ բարձրությունից։ Հոսում է դեպի հյուսիս` 300–350 մ խորության տրոգով։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ հունիս–հուլիսին, սառցային երևույթները՝ 6 ամիս։ Տարեկան միջին ծախսը 0,40 մ3/վրկ է, հոսքը՝ 12,6 մլն մ3/մվ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 708)։