Արթիկջուր (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթիկջուր
Բնութագիր
Երկարություն26 կմ
Ավազանի մակերես77 կմ²
Գետաբերանի տեղակայումՄանթաշ
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասԱրագածոտնի մարզ

Արթիկջուր, գետ Արագածոտնի մարզում, Մանթաշ գետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Արագածի հյուսիսարևմտյան լանջից։ Երկարությունը 26 կմ է, ջրհավաք ավազանը՝ 77 կմ²։ Սնումը հալոցքային է, վարարումը՝ գարնանը։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 145 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։