Ծաղկաբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ադիբեկից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծաղկաբեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Համայնք Սպիտակ համայնք[1]
ԲԾՄ1750 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1195[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ծաղկաբեր (Հայաստան)##
Ծաղկաբեր (Հայաստան)
Ծաղկաբեր (Լոռու մարզ)##
Ծաղկաբեր (Լոռու մարզ)

Ծաղկաբեր, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։

Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 42 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա։

Գյուղը նախկինում Ավդիբեկ անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[3]։ Գյուղը 1939 թ. մայիսի 4-ին վերանվանվել է Ծաղկաշեն, 1967 թ. հոկտեմբերի 21-ին` Ծաղկաբեր[4]։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ճակնդեղի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղն ունի «Ժամ» ավերակ եկեղեցի, Սբ. Նարեկ, Սբ. Հովհաննես և Թուխ Մանուկ մատուռներ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1750 մ բարձրության վրա, իսկ հողատարածքների գրեթե 60%-ից ավելին 2000 մ բարձրության վրա։ Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ շոգ։ Հաճախակի են չորային, երաշտային տարիները, որոնց պատճառով շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին։ Գարնան վերջին ցրտահարությունները լինում են մինչև հունիսի 20-ը։ Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը։ Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որի շենքը կառուցվել է 2001 թվականին։ Համայնքը չունի համայնքային կենտրոն. գյուղապետարանը և գրադարանը գործում են մանկապարտեզի շենքում։ Կա բուժ. կետ, որը վերանորոգման կարիք ունի, գործում է ժամանակավոր շինությունում։ Վանաձոր-Գյումրի մայրուղուց մինչև գյուղ տանող ճանապարհը հիմնանորոգման կարիք ունի։

Գյուղն ուներ մի գեղեցիկ, բայց Էջմիածնի հաշվառման մատյաններում երբեք չգրանցված եկեղեցի։ Երկրաշարժի արդյունքում եկեղեցին ավերվել է։ Գյուղի կողքին Ներկարար անունով մի լեռ կա։ Տարվա մեջ մեկ-երկու անգամ, գարնան վերջին կամ ամռան սկզբին, իրիկնադեմին արևը բարձրանում է Ներկարարի գագաթը և ծածկվում ամպերի մեջ։ Հենց այդ ժամանակ ամպերի քողը պատրվում է յոթ տեղից, և արևի յոթ ճառագայթախրձեր ծիածանի յոթ գույներով են ներկում Ծաղկաբերի ցորենի արտերը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծաղկաբերի մշտական բնակչությունը կազմել է 1195, առկա բնակչությունը՝ 981 մարդ[2]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[5], որոնց մի մասի նախնիները 1827-1828 թվականներին գաղթել են Մուշի և Բասենի գյուղերից[4]։ Ծաղկաբերի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 133 771[5] 1332 1653 1732 1288 1530 1196 986[7] 1343 1195[2]

Հայտնի ծաղկաբերցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 34
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 832
  5. 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 99» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 10-ին.
  7. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 712