Առափի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Առափի
Առափի1.JPG
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես15.2 կմ²
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2027[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[2]
##Առափի (Հայաստան)
Red pog.png

Առափի (նախկին անվանումը` Օջախղուլի), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Գյումրիից մոտ 2 կմ արևմուտք։ Գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Առափի 1946 թվականի ապրիլի 26-ին[3]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Առափիի մշտական բնակչությունը կազմել է 1795, առկա բնակչությունը` 1565 մարդ[4]։ Գյուղի բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը տեղացիներ են, մյուսները եկել են Կարսի մարզից[3]։

Առափիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1886 1914 1931 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 577 989 1087 1359 1511 1589 2075 1980 1795[4]

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1611 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 32%, աշխատունակներ՝ 51%, հետաշխատունակներ՝ 17%։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող

Ունի 406 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ախուրյան գետի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 754 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 28 և 382 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ։ Նախկինում մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, հումքը վերամշակվում էր Սպիտակի շաքարի գործարանում։ Երկրաշարժի հետևանքով գործարանն ամբողջովին ավերվել է, իսկ ցանքատարածությունները գրեթե ամբողջովին վերացվել են։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը[6]։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից հյուսիս կա Կույս Մարիամ անունով սրբավայր, իսկ հյուսիս-արևմուտքում նշմարվում են հին ամրության մնացորդներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 321
  4. 4,0 4,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 24»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 22 
  6. http://shirak.mtad.am/about-communities/591/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]