Կաքավասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Կաքավասար
Կաքավասար4.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես10.6 կմ²
ԲԾՄ1930 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն146[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Կաքավասար (Հայաստան)
Red pog.png

Կաքավասար (նախկին անվանումը` Քեֆլի), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 18 կմ հյուսիս-արևելք։

Կաքավասար գյուղը նախկինում ունեցել է Քեֆլի անվանումը։ Կաքավասար է վերանվանվել 1978 թ-ին։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ Գյուղը հիմնվել է 1826 թվականին Մուշ և Ղարս գավառներից գաղթած գաղթականների կողմից։ Հայ նշանավոր գիտնական, ճարտարապետ, հնագետ և լուսանկարիչ Թորոս Թորամանյանը իր «Հայկական ճարտարապետություն»-ում նշում է, որ Քեֆլի (Կաքավասար) գյուղը բաժանվել է Օրթաքիլիսա (Մայիսյան) գյուղից 1862թ․-ին՝ 20-ի չափ տուն[2]։ Բացի այդ, 1878թ․-ին Ռուս-թուրքական պատերազմից հետո գյուղի բնակիչների թիվը նույնպես համալրվում է։ Այժմ գյուղում կա 23 տնտեսություն 100 բնակչությամբ։ Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։

Գյուղը գտնվում է Չիչկան (Չիչխան) գետի վերին հոսանքում, միջլեռնային գոգավորությունում` ծովի մակարդակից 1930մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Շրջակայքում կան սառնորակ աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

Կաքավասար գյուղով է անցնում դեպի Թռչկան ջրվեժ տանող ճանապարհը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Կաքավասարի մշտական բնակչությունը կազմել է 128, առկա բնակչությունը` 106 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011 2012
Բնակիչ 206 287 281 414 217 232 176 111[5] 151 128[3] 146

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ և մեղվապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաքավասար գյուղում են գտնվում՝

1․ 1809թ․-ին կառուցված ս. Կարմրավոր անունով եկեղեցին, որն այժմ կիսավեր է,

2․ 19-րդ դարի «Թուխ Մանուկ» մատուռը,

3․ Սբ․ Նարեկ մատուռ, կառուցված 2008թ․-ին

3․ Շրջակայքում կան Ք.ա. 2-1 հազ. թվագրվող կիկլոպյան ամրոցի և դամբարանադաշտի մնացորդներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/213 — Վիքիդարան»։ hy.wikisource.org։ Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14 
  3. 3,0 3,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 111»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 30 
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 729

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]