Նորշեն (Շիրակի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորշեն (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Նորշեն | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Ղեկավար | Վահանդուխտ տատ | |
Այլ անվանումներ | Ենիքյոյ, Խարկով | |
ԲԾՄ | 1450 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1[1] մարդ (2019) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Նորշեն (նախկինում՝ Յենիքյոյ, Էնիկեյ, Խարկով) , գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Բագրավանից 7 կմ հարավ-արևմուտք, Ախուրյանի ձախ ափին, պատմական Անի մայրաքաղաքի դիմաց։[2] Գյուղը հիմնել են 1894 թ.-ին Շիրակավանից եկածները։[2] Մինչ բնակավայրի հիմնադրումը նրա տարածքում եղել են ամառանոցներ (յայլաներ)[2]։ Հիմնադրվելուց հետո գյուղին տրվեց Ենիքեյ անվանումը, այսինքն` Նոր գյուղ:[2] Նիկողայոս Մառը հիշատակում է բնակավայրի Էնիկեյ (Эникей) և Խարկով (Харьков) անվանումները:[3] Գյուղը Ենիքյոյ անվանմամբ նախկինում ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[4]: Չնայած գյուղի անունը ասոցացվում է Ուկրաինայի Խարկով քաղաքի հետ, սակայն բնակիչների շրջանում առավել տիրապետող է այն տեսակետը, որ այն առաջացել է «խարկվել» բառից և փոփոխվելով դարձել է Խարկով:[2] Գյուղի տեղանքը լեռնային է, իսկ արևը` կիզիչ: Տարիների ընթացքում հանքերից արտահանած քարը կիզիչ արևի տակ, կարծես խարկվելով, ստանում է ավելի մուգ երանգավորում:[2]
Խարկովը Նորշեն է վերանվանվել 2006 թ.-ի հուլիսի 4-ին։[2][5][6]
Գյուղի հարակից տարածքը հարուստ է քարհանքերով և մինչ օրս էլ այդ քարհանքները շահագործվում են:[2]
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորշենի ազգաբնակչության փոփոխությունը.[7]
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 288 | 303 | 399 | 235 | 135 | 33 |
1965 թվականին գյուղում կար տարրական դպրոց, սակայն դպրոցը 70-ականներին արդեն փակվել էր։[5]
1970-ականներին Խարկովը միավորել են Բագրավանին եւ ստեղծել մեկ գյուղական միավոր։[5]
Խաչկովը վերջնականապես լքվել է 2009-10 թվականներին:[5] Ներկայում Խարկովում բնակվող մեկ անձ կա:[5][8]
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորշենի դիմաց, Ախուրյանի աջ ափին, փռված են Անիի ավերակները։
Գյուղից հարավ-արևմուտք, Անի տանող ճանապարհից 500 մ հարավ, ինչպես նաև գյուղի հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան կողմերում կան մ.թ.ա. III-I հազարամյակների դամբարանադաշտեր։[2] Իսկ գյուղից 300 մ դեպի հյուսիս-արևելք և հարավ-արևմտյան կողմերում կան IX-XVI դդ. և XVII-XX դդ. գյուղատեղիներ, որոնց շրջակայքում, ինչպես նաև Ախուրյան գետի ձախ ափին` քարհանքի մոտ, պահպանվել են VII-XVII դդ. գերեզմանոցներ, որտեղ առկա են XIII-XIV դդ. խաչքարեր:[2] Ախուրյան գետի ափին պահպանվել է XI-XII դդ. կամուրջի ձախափնյա խելը:[2] Իսկ գյուղի հարավարևմտյան մասում` գերեզմանոցից հարավ, գտնվում է IX-XIV դդ. քարայր-կացարանների համալիրը:[2]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 hushardzantest։ «ԽԱՐԿՈՎ-ՆՈՐՇԵՆ»։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (am-AM)։ Վերցված է 2021-01-22
- ↑ Марр Н. (1934)։ Ани։ Ленинград-Москва
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 203
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Սահմանափակումներ, որ դատարկեցին մի ամբողջ գյուղ. բագրավանցի դարձած խարկովցիների մտորումներից»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2021-01-22
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»։ www.arlis.am։ Վերցված է 2021-01-22
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 153»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 24
- ↑ «Սահմանամերձ գյուղի միակ բնակչի համար պատարագ է մատուցվել»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-01-22
|