Սարակապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սարակապ
Սարակապ գյուղում 1.jpg
Սարակապ գյուղը
Կոորդինատներ: 40°33′22″ հս․ լ. 43°43′15″ ավ. ե. / 40.55611° հս․. լ. 43.72083° ավ. ե. / 40.55611; 43.72083
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Շիրակի
Մակերես 26.3 կմ²
ԲԾՄ 1570 մ
Պաշտոնական լեզու հայերեն
Բնակչություն 607[1] մարդ (2012)
Ազգային կազմ հայեր
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 242[2]
##Սարակապ (Հայաստան)
Red pog.png

Սարակապ, նախկինում Բոզդողան, Պոզտողան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 35 կմ հարավ-արևմուտք։ Սարակապ անունը ստացել է 1935 թ-ին։ Գյուղը գտնվում է ծովի մակերեսից 1570մ բարձրության վրա։ Ունի բավականին սառը կլիմա, հաճախակի լինում են ձնաբքեր, մառախուղ և ուժեղ քամիներ։ Տարեկան տեղումների քանակը 450-500մմ։ Գյուղը ունի աղբույներ, ինչպես նաև տուֆի, բազալտի պաշարներ։[3]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիները 1915-1920 թթ.-ին գաղթել են Ալաշկերտից և Բասենից։

Սարակապի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1831 1897 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 70 937 597 762 910 686 657 649 550 591 638

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարակապում է գտնվում Սբ. Աստվածածին (VII դար, վերանորոգված 1885-1887 թթ.) եկեղեցին։ Գյուղից 6 կմ հարավ-արևելքում են գտնվում “Կարմիր վանք” (VII դար) եկեղեցին և “Ծակքար” մատուռը։ Նշմարվում են կիկլոպյան ամրոցի հետքեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]