Մուցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մուծք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Սիսիան համայնք[1]
Հիմնադրված է1828 թ.
Մակերես29,86 կմ²
ԲԾՄ1870 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն324[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմուծքեցի
Ժամային գոտիUTC+4
Մուցք (Հայաստան)##
Մուցք (Հայաստան)
Մուցք (Սյունիքի մարզ)##
Մուցք (Սյունիքի մարզ)

Մուցք, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի պաշտոնական անունը Մուցք է։ Տարբեր ժամանակներում հայտնի է եղել նաև Բարձրավան, թուրքական Մազրա անունով։

1946 թվականին գյուղը վերանվանվել է Բարձրավան, իսկ 1990 թվականին ստացել Մուցք անունը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովի մակարդակից մոտ 1900 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 118 կմ, իսկ Սիսիան քաղաքից մոտ 10 կմ արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուցքը հիմնադրվել է 1828 թվականին՝ Պարսկաստանի Խոյի Ղնիս գյուղից գաղթածների կողմից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Մուցքի մշտական բնակչությունը կազմել է 324, առկա բնակչությունը՝ 238 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված եղել հայերով[4]։ Ստորև ներկայացված է Մուցք գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 52 600 911 1047 1023 808 544 423 384 376[6] 324[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 630
  6. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]