Գուբադլըի շրջան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուբաթլու (այլ կիրառումներ)
Գուբադլըի շրջան ադրբ.՝ Qubadlı rayonu | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Հայաստան |
Վարչկենտրոն | Քաշունիք |
ԲԾՄ | 520 մետր |
Բնակչություն | 31 504 մարդ (1993) |
Տարածք | 802 |
![]() | |
![]() | |
Հիմնադրված է | 1933 թ. |
Ժամային գոտի | UTC+4 |
ISO 3166-2 կոդ | AZ-QBI |
Հեռախոսային կոդ | 133 |
Փոստային ինդեքսներ | 3900 |
Ավտոմոբիլային կոդ | 39 |
qubadli-ih.gov.az | |
Գուբադլըի շրջան (ադրբ.՝ Qubadlı rayonu) Ադրբեջանի Հանրապետության վարչական շրջան է, որ ստեղծվել է 1991 թվականից Խորհրդային Ադրբեջանի համանուն շրջանի հիմքի վրա։ Նրա վարչական կենտրոնը Քաշունիք քաղաքն էր։
1993 թ․ ամռանը հայկական զինված ուժերը ազատագրել են Գուբադլըի շրջանը։ Վարչական միավորը դադարել է գոյություն ունենալուց՝ դառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի մասը՝ նախկին ադրբեջանական Զանգելանի ու Լաչինի հետ։ Արցախի Հանրապետության վարչական բաժանման համաձայն՝ ԼՂՀ–ում վերացվել են այդ կարգի ադրբեջանական վարչական միավորները։
Խորհրդային Ադրբեջանի նախկին տասնմեկ վարչական միավորները փոխարինվել են յոթով, որոնց տրվել են պատմական անուններ՝ Շահումյանի շրջան (Գյուլիստան՝ նախկին Շահումյանի և Քարվաճառի շրջաններ), Մարտակերտի շրջան (Ջրաբերդ՝ նախկին Մարտակերտի շրջան), Ասկերանի շրջան (Խաչեն՝ նախկին Ասկերանի և Աղդամի շրջաններ), Մարտունու շրջան (Վարանդա՝ նախկին Մարտունու շրջան և Աղդամի շրջանի մի մասը), Հադրութի շրջան (Դիզակ՝ նախկին Հադրութի և Ջեբրաիլի շրջաններ, Ֆիզուլիի շրջանի ազատագրված հատվածը), Քաշաթաղի շրջան (նախկին Լաչինի, Կուբաթլուի և Զանգելանի շրջաններ) և առանձին Շուշիի շրջան ու քաղաք Ստեփանակերտ։
Գուբադլըի շրջանը ազատագրվել է Արցախյան ազատամարտի ընթացքում, 1993 թ․ ամռանը, հանձնվել Ադրբեջանին 2020 թվականին։