Եղեգնաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգնաձոր (այլ կիրառումներ)
Մարզկենտրոն
Եղեգնաձոր
Yeghegnadzor landscape3.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձոր
ՔաղաքապետԴավիթ Հարությունյան
Հիմնադրված է5-րդ դար թ.
Առաջին հիշատակումV դար
Այլ անվանումներՓոնձաթաղ, Եղեգիք, Եղեգյաց Միկոյան, Խոտորալեզ,
Մակերես27 կմ²
ԲԾՄ1240 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն7 800[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի[փա՞ստ]
Տեղաբնականունեղեգնաձորցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (281)
Փոստային ինդեքս3601
Պաշտոնական կայքyeghegnadzor.am(հայ.) (անգլ.) (ռուս.)
##Եղեգնաձոր (Հայաստան)
Red pog.png

Եղեգնաձոր, քաղաք Հայաստանի Վայոց ձորի մարզում, մարզկենտրոն, Արփա գետի աջ կողմում, Երևանից մոտ 120 կմ հարավ-արևելք։ Գրավում է Վայքի գոգավորության արևմտյան մասը։

Մինչև 1935 թվականը բնակավայրը կոչվում էր Խոտորալեզ, ապա վերանվանվեց Միկոյան, Խորհրդային Միության ականավոր քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի պատվին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղեգնաձորը հայոց լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է։ Այդ մասին են վկայում քաղաքի հյուսիսարևելյան հատվածում պեղված դամբարանաշերտի գտածոները։ Դրանք պատկանում են մթա առաջին հազարամյակին։ Ըստ պատմական աղբյուրների Եղեգնաձորը միջնադարում անվանվել է Փոնձաթաղ, Խոտորալեզ, հետագայում նաև Եղեգիք, Եղեգյաց, Եղեգնաձոր, իսկ 19-րդ դարի սկզբներից՝ Խոտորալեզ։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Քեշիշքենդը դառնում է շրջկենտրոն։

1935 թվականին Խոտորալեզը վերանվանվեց Միկոյան, Խորհրդային Միության քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի պատվին։ 1958 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվեց Եղեգնաձոր։ 1996 թվականին Եղեգնաձորի և Վայքի շրջանները միավորվեցին և դարձան մարզ՝ Վայոց ձոր անվանումով, իսկ ավանին շնորհվեց քաղաքի կարգավիճակ։

Ըստ տեղեկությունների 9-րդ դարի առաջին քառորդում, երբ Սյունյաց իշխան Վասակի որդի Փիլիպեն իր նստավայրը փոխադրում է Վայոց ձոր և հաստատվում Եղեգիս գյուղաքաղաքում, Եղեգնաձոր կամ Եղեգեաց Ձոր անունը տարածվում է ամբողջ գավառի վրա։ Իսկ Եղեգնաձորի անվանումը ըստ ժողովրդական ստուգաբանության մեկնաբանվում է այսպես, երբ 7-րդ դարում արաբները հարձակվում են Վայոց ձորի վրա, գրավում են այն և մեծ ավերվածություններ կատարում, բնակչությունը արտագաղթում է և այն դառնում է գրեթե անմարդաբնակ և երբ այս տարածքները երկար ժամանակ չեն մշակվում, վեր են ածվում եղեգնուտների, որտեղից էլ առաջացել է եղեգների ձոր, ապա Եղեգնաձոր անվանումը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տարածվում է Արփա գետի Սրկղոնք վտակի աջ և ձախ ափերին, հյուսիսում ձուլվում է Գլաձոր և Վերնաշեն գյուղերի հետ։ Եղեգնաձորով է անցնում Սյունիքի մարզը և Արցախի Հանրապետությունը Երևանի հետ կապող մայրուղին։

Ծովի մակերևույթից քաղաքը գտնվում է 1250 մ միջին բարձրության վրա։ Համայնքի ֆիզիկա-աշխարհագրական կոմպլեքսները ներկայացված են ցածրադիր և միջին բարձրության գոտիներում, որտեղ գերիշխում են կիսաանապատները և չոր տափաստանները։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերակշռում է չոր տափաստանային լանդշաֆտը, տարածքում առկա են որոշ ֆրագինային բույսեր (գժնիկի, նշենի, սարի չամչ, գիհի, դաշտավելուկ, փետրախոտ, ցորնուկ և այլն), կենդանիներ (բեզոարյան այծ, գայլ, աղվես, նապաստակ), սողուններ (գյուրզա, իժ,) և թռչուններ (կաքավ, ճնճղուկ

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չոր է, խիստ ցամաքային, օրական ջերմաստիճանների մեծ տատանումներով, տարեկան միջին 400 մմ տեղումներով և լեռնահովտային քամիներով։ Օդի միջին ջերմաստիճանը հունվարին -5-6 °C է, նվազագույնը -22 °C, հուլիսին +35 °C։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիների մի մասը 1829-1830 թվականներին այստեղ են գաղթել Պարսկահայքի Խոյ և Սալմաստ գավառներից։

Համայնքի բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 7,944 մարդ [2]։

Եղեգնաձորի ազգաբնակչության փոփոխությունը ըստ ՀՀ մարդահամարների [3].

Տարի 1831 1990 2001 2011 2015
Բնակիչ 232 12000 8187 7944 7800

Բնակչության սեռային կազմում խիստ անհամամասնություն կա, որը պայմանավորված է արտագաղթով։ 2011 թվականին քաղաքում առկա բնակչության սեռային կազմում կանայք կազմում են 4051, տղամարդիկ՝ 3370։

Համեմատաբար բարձր է բնակչության կրթական ցենզը։ Աշխատանքային ռեսուրսների մեծ մասը զբաղված է գյուղատնտեսության, կրթության, առևտրի, արդյունաբերության, շինարարության և պետական կառավարման ոլորտներում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից գործում է «Գիտելիք» մանկավարժական համալսարանը՝ իր 12 ֆակուլտետներով։ Համալսարանը բուհական և հետբուհական կրթություն է ապահովում եվրոպական չափորոշիչներին համապատասխան։ 2008 թվականից քաղաքում գործում է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղը։ այստեղ ուսուցումն իրականացվում է «կառավարում, այդ թվում զբոսաշրջության կառավարում», «ֆինանսներ» և «միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտություններով, ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով։ Քաղաքում գործում են պետական քոլեջ իր 13 բաժիններով, 4 հանրակրթական դպրոցներ, 3 նախադպրոցական հիմնարկ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, 1 երաժշտական դպրոց, գեղարվեստի դպրոց, մշակույթի տուն։ Գրադարանում գործում են 4 բաժիններ՝ 56119 գրքային ֆոնդով։ Գործում է մշակույթի տան մասնաշենքում մարզադպրոց։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղեգնաձորում գործում է քաղաքային հիվանդանոց, որն ունի վիրաբուժական, գինեկոլոգիական, մանկական, թերապևտիկ, ինֆեկցիոն, արյան փոխներարկման բաժանմունքներ, ծննդատուն, շտապօգնություն։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի 4 զբոսայգի։ Մոմիկի անվան այգին, որն ունի խաղահրապարակ, կարուսելներ, ամֆիթատրոն՝ իր հարմարավետ բեմով, որտեղ անց են կացվում մասսայական միջոցառումներ, տրվում են համերգներ։ Միկոյանի անվան զբոսայգին, որտեղ էլ տեղադրված է Անաստաս Միկոյանի արձանը։ Քաղաքի բնակչությունը, որպես հանգստի գոտի, օգտագործում է նաև Արփա գետի հունին կից ծառապատ ազատ տարածությունը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսության զարգացումը նկատելի է դարձել 1931 թվականից հետո, երբ այն դարձավ վարչական կենտրոն։ Մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը այն հանդիսանում էր զարգացած տնտեսություն ունեցող բնակավայր։ Այստեղ գործում էին Երևանի «Էլեկտրասարք» արտադրատեխնիկական միավորման և «Հայգորգ» ֆիրմայի մասնաճյուղը։ Այստեղ բուծում էին բալբաս ցեղատեսակի ոչխարներ, որի բուրդը լավագույն հումք էր հանդիսանում գորգագործության համար։ Մեծ ճանաչում է ունեցել ոչխարի կաթից արտադրվող «Բրինզա» պանիրը։

Ներկայումս քաղաքում զարգանում է վերամշակող արդյունաբերությունը, գործում են կահույքի, քարերի և շինանյութերի, գինե տակառների արտադրամասեր, տրիկոտաժի և կարի արտադրություն։ Այստեղ գործում է սարքերի գործարան, որտեղ արտադրվում են չափիչ սարքեր։ Արագ զարգանում է ագրոարդյունաբերությունը, որտեղ արտադրվում են գինիներ, կաթնամթերք, պահածոներ։ Քաղաքում գործում է ալրաղաց։

Համայնքում մշակվող հողահանդակները կազմում են 598 հա, որից 427 հա վարելահողերն են, ուր մշակում են հացահատիկ, բանջարաբոստանային կուլտուրաներ, կերային բույսեր։ Մեծ տարածում ունեն խաղողի և պտղատու այգիները՝ 105 հա, դրանց բերքի հիմնական մասը վերամշակվում է տեղի պահածոների և գինու գործարաններում։ Զբաղվում են անասնապահությամբ։ Վերջին տարիներին ստեղծվել են այծաբուծական ֆերմաներ, ավելացվում է այծերի գլխաքանակը, քանի որ այստեղ արտադրավող այծի պանիրը գնալով ավելի մեծ պահանջարկ է ձեռք բերում և արտահանվում է մարզի սահմաններից դուրս։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի տարածքում հանքային հանածոներից կան շինարարական քար (ֆելզիտ, գրանիտ), ապակու հումք, գրավյա։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղեգնաձորի մոտ են գտնվում Արփայի հին կամուրջներից մեկը՝ Ագարակաձորի կամուրջը (13-րդ դար), 12-ից 16-րդ դարերի խաչքարեր, 4-րդ դարի ամրոց, 17-րդ դարի եկեղեցի (վերակառուցված 19-րդ դար

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9 
  2. «Եղեգնաձոր. համայնքի մասին»։ Հայաստանի տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայք