Ֆելզիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pyrolusite dendritic on felsite.jpg

Ֆելզիտ (գերմ.՝ Felsit), թթու էֆուզիվ ապարների հիմնական մանրահատիկ զանգվածը, կազմված է կալիումական դաշտային սպաթից (օրթոկլազից) և քվարցից, երբեմն՝ թթու պլագիոկլապից և մուգ գույնի միներալներից (պիրոքսեն, բիոտիտ)։

Ֆելզիտը օբսիդիանի վերաբյուրեղացման արգասիքն է դիագենեզի և սկզբնական մետամորֆիզմի ընթացքում։ Բնորոշ է պալեոտիպ ապարներին՝ քվարցային պորֆիրներին, կերատոֆիրներին, օրթոֆիրներին։ Երբեմն «ֆելզիտ» տերմինը ընդգծվում է ապարի անվանման մեջ (օրինակ, ֆելզոդացիտ, ֆելզոֆիր)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png